Քաղաքական

12.11.2020 13:23


ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն ընդդիմության հանրահավաքին․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն ընդդիմության հանրահավաքին․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառվող լուրերի՝ Սորոսի գրասենյակում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորները տեղյակ չեն եղել այդ ամենից: «Ես ունեմ տեղեկություն, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նշում են, որ տեղյակ չեն եղել կամ հրապարակված հայտարարության առաջին հատվածին են ծանոթ եղել»,-ասաց նա և նշեց, որ ակնկալում է, որ բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածած հայտարարության տակ:

Իվետա Տոնոյանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 29-ից Ռուսաստանից եղել են ազդակներ, որոնք երկրի իշխանության կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի: «Ինչու, եթե կարելի էր հարցը քննարկել դեռևս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ հազարին մոտեցող վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր մերը չեն: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին նվիրված մարդկանց, որոնք հանձնարաականներ են ստացել: «Ես ուզում եմ կոչով, հորդորով դիմել ԱԱԾ-ին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը, ովքեր ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, ձեզ պարզապես խնդրում եմ՝ Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած «գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարակնները դուք չպետք է կատարեք, քանի որ պատմության մեջ մնալու եք որպես հող հանձնողի հանձնարարություն կատարող»,-ասաց նա:

Պատգամավորը հայտնեց, որ ունեն հստակ տեղեկություն, որ 17 կուսակցությունների գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է տրվել իշխանության կողմից։ Նա նշեց, որ ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն:

Իվետա Տոնոյանը կոչ արեց իշխանությանը դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք: «Ժողովրդին մեկը մյուսի դեմ հանելու գործում Նիկոլ Փաշինյանը չունի հավասար մրցակից, նրան կարելի է Նոբելյան մրցանակ տալ դրա համար»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը