Քաղաքական

12.11.2020 12:27


ՌԴ-ն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցով դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները

ՌԴ-ն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցով դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի մասին համաձայնագրի մանրամասները։

«Մենք արդեն վաղը սպասում ենք ռուսական պատվիրակությանը՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար»,-ասել է Չավուշօղլուն Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին, որը կմասնակցի «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:

Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում` մոնիթորինգային կենտրոն ստեղծելու միջոցով, իսկ «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը