Քաղաքական

12.11.2020 12:28


Սա դավաճանություն է, կյանքում այսքան ծախված չէինք զգացել, մենք միշտ հաղթած ենք տուն եկել, այսօր ամոթով ենք գալու. Շուշիի ազատամարտի մասնակից

Սա դավաճանություն է, կյանքում այսքան ծախված չէինք զգացել, մենք միշտ հաղթած ենք տուն եկել, այսօր ամոթով ենք գալու. Շուշիի ազատամարտի մասնակից

Ծախված, լքվածի զգացում ունենք, սա դավաճանություն է մեր ազգի նկատմամբ վարչապետի կողմից և իր նմանների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի ազատագրմանը մասնակցած, վիրավորում ստացած ազատամարտիկ Հովսեփ Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հողերի հանձնմանը:

Նա նշեց, որ ինքը հիմա Մարտունու դիրքերում է, շուտով ռուս խաղապահները գալու են, ստիպված պետք է հետ գան: «Շուշին հնարավոր էր միանշանակ պահել, և դա միայն իմ խոսքը չի, բոլորն են այդպես ասում, կյանքում այսքան ծախված չէինք զգացել մեզ, մենք միշտ հաղթած ենք տուն եկել, այսօր ամոթով ենք գալու»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ լուծում եք տեսնում, նա ասաց, որ չի ցանկանում իր լուծումներից խոսել, քանի որ դրանք լավ լուծումներ չեն: Նա չհամաձայնեց, որ խնդիրը գուցե տեխնիկայի կամ պատրաստվածության մեջ է և կրկին շեշտեց, որ դա ուղղակի դավաճանություն է: Հարցին, թե եթե կռվեինք կարող էինք հաղթել, նա պատասխանեց. «Եթե մեր մեջքը պինդ լիներ, մենք վաղուց հաղթած կլինեինք: Հենց սկզբից էլ ազատամարտիկներին, կամավորներին փորձել են հետևը թնդանոթի միս սարքել, իսկ էն գորգի տակ պախկվածին բռնում դնում են առաջին գիծ` իմանալով նա կփախնի, հենց սկզբից երեք տարի գոռում են` մենք տեխնիկա, զինամթերք ունենք, պարզվում է 20-30 կրակոցին ընդամենը մի հատ թնդանոթ է պատասխան տալիս:

Մեր տղաների դեմը հնարավորին չափով փակվել է»,-ասաց նա :

«Մեզ ավաճանել են, թող մարդիկ գտնեն, ովքեր են մեզ մեջքից խփել: Մեր ուժերը միշտ բավականացրել են ավելի քչով ու ավելի վատ զինված վիճակով կռվելու համար ու առաջին անգամ մեզ կարողացան մեր մեջքը կոտրեն մերոնք»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը