Կարծիք

12.11.2020 12:03


Թիզ առ թիզ վերցրածը թաքուն որոշում ես հետ տալ քառակուսի կիլոմետրերով... Այսպես դուք չե՛ք հաղթելու..․

Թիզ առ թիզ վերցրածը թաքուն որոշում ես հետ տալ քառակուսի կիլոմետրերով... Այսպես դուք չե՛ք հաղթելու..․
Նախ ստեղծում ես հնարավոր բոլոր պայմանները պատերազմի համար,
հետո՝ պատերազմը վերածում ես հաղթական ֆլեշմոբի, արյան վրա ստի աննախադեպ տոնահանդես ես սարքում, ցավ, տագնապ, արցունք կորցնել ես տալիս «#հաղթելու_ենք»-ի խրոխտ հանգերի արանքում:
Օրենքով, երդվյալ կույրերի կամ ֆեյքերի գնդերով լռեցնում ես աղետալի դրությունը իրատեսորեն գնահատող մարդկանց, պառակտում ես, սպառնում, հայհոյում, մեղադրում...
Դառնում ես ամենա-ամենա «ոչմիթիզականը» բոլոր «ոչմիթիզականների» մեջ, ամենառազմատենչը բոլոր միլիտարիստների մեջ, ամենադիվանագետը քաղաքական ճարպիկների մեջ:
Հետո՝ չենք հաղթում, թիզ առ թիզ վերցրածը թաքուն որոշում ես հետ տալ քառակուսի կիլոմետրերով... հետո՝ հուսահատի վրա գոռում ես, բողոքողին բանտարկում, քաղաքական ելք առաջարկողին ծաղրում, ուղարկում՝ կռվելու, ռազմական ելք առաջարկողին հեգնում, ուղարկում՝ բանակցելու... ու նորից մեղադրում, պառակտում, սպառնում...
Այսպես դուք չե՛ք հաղթելու...
Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը