Քաղաքական

12.11.2020 12:07


Այսօրվա ասուլիսի բանախոսներին բերման են ենթարկել ասուլիսից առաջ․ բանախոսները փոխվել են (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսի բանախոսներին բերման են ենթարկել ասուլիսից առաջ․ բանախոսները փոխվել են (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին, Արսեն Բաբայանին և Արա Հակոբյանին:

Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ աշխատակիցները եւ բերման ենթարկեցին մի քանի հոգու. «Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետեւ դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»:

Այս խորագրի վերջին նյութերը