Ռուբեն Հակոբյան. «Այս 3 տարիների ընթացքում առաջացել են համեմատաբար առավել նպաստավոր պայմաններ ընդդիմադիր ուժերի համագործակցության համար»:
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես նշել է. «Այն ուշադրությունը, որ բևեռված է ՀԱԿ–իշխանություն երկխոսության վրա, կարծում եմ, ուղղակի չգիտեմ՝ ինչքանով դա կապ ունի այսօրվա քաղաքական բնորոշող իրավիճակի հետ, բայց պետք է ասեմ, որ իսկապես քաղաքական դաշտում, իմ կարծիքով, այս 3 տարիների ընթացքում առաջացել են համեմատաբար առավել նպաստավոր պայմաններ ընդդիմադիր ուժերի համագործակցության համար։ Գլխավոր պատճառն այն է, որ ընդդիմադիր հիմնական ուժերից մեկի կեցվածքը վերջին երկու ամիսների ընթացքում արմատապես փոխվեց, և ըստ էության` փոխվեց նաև այդ ընդդիմադիր ուժի կողմից: Խոսքը ՀԱԿ–ին է վերաբերում։ Ըստ ՀԱԿ–ի՝ ընդդիմություն դիտվում էր այն ուժը, որն ունի հեղափոխական մոտեցումներ, որը բացառում է երկխոսությունը իշխանության հետ, որովհետև այս իշխանությունն ավազակապետություն է, մոնղոլ–թաթարներ են, գող ու ավազակներ են, իսկ եթե որևէ մի ուժ կամ քաղաքական գործիչ, որը ծանոթ է քաղաքագիտական այբուբենին, գտնում է, որ պետության համար շատ կարևորագույն համազգային հարցերի հետ կապված՝ կարող է նաև երկխոսել ոչ լեգիտիմ իշխանության հետ, ապա այդ ուժը դիտվում էր կեղծ ընդդիմություն։
Փառք աստծո, որ այսօր այդ ուժը՝ ՀԱԿ–ը արդեն սկզբունքորեն փոխել է իր դիրքորոշումը և սկզբունքային պայքար է հայտարարել իր իսկ կողմից որդեգրած վերը նշված սկզբունքների դեմ, և մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծվում, որ իսկապես իրական ընդդիմադիր ուժերը, որոնք ոչ թե անձնական կամ կուսակցական, եսակենտրոն ինչ–որ հարցեր են լուծում, ճիշտ գնահատեն այս իրավիճակը և գտնեն համագործակցության եզրեր՝ այս վիճակից դուրս գալու համար»։