Քաղաքական

12.11.2020 11:42


«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից (լուսանկար)

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից (լուսանկար)

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու խմբակցության պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից։

Նշենք, որ Նարինե Արզումանյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը և Սոֆյա Հովսեփյանին հարցադրում արել, թե արդյոք պատգամավորը ստորագրել է դրա տակ՝ նշելով, որ կարևոր է պատասխանն անձամբ պատգամավորից լսել։

Սրան ի պատասխան Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Արմինե ջան, ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա մեծամասնությունը»։

Նշենք, որ հայտարարությունում ասվում է, որ Արցախի շուրջ ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:

«Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը»,-ասվում էր հայտարարությունում։

Աղբյուրը՝ tert.am

125182154_862598297907103_1083510215086862528_n

Այս խորագրի վերջին նյութերը