Աշխարհ

12.11.2020 10:17


Ռուս խաղաղապահների բրիգադն ավելի քան 300 կմ երթով շարժվել են Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ. РИА Новости

Ռուս խաղաղապահների բրիգադն ավելի քան 300 կմ երթով շարժվել են Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ. РИА Новости

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկված ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, ավելի քան 300 կիլոմետր երթ իրականացնելով Հայաստանի տարածքով, հասել է Գորիս քաղաք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ՊՆ-ին:

«Շարասյունը ներառում է ավելի վաղ Ռուսաստանից «Էրեբունի» օդանավակայան բերված զրահամեքենաներ, փոխադրամիջոցներ, նյութատեխնիկական աջակցություն»,-նշում են ՌԴ ռազմական գերատեսչությունից:

Կոնտինգենտը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, որոնք խաղաղապահ առաքելություններ կատարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Ստորաբաժանումները հագեցած են ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում `ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ մեքենայով, «Tigr» և «Typhoon» զրահամեքենաներով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը