Քաղաքական

12.11.2020 09:53


«Ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը»․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

«Ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը»․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը 2 ամիս կալանք է։ Այսինքն՝ ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը։ Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր ազգի դժբախտությունը»,-ասաց նա։

Նա ասաց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանին ձերբակալվել է մի հոդվածով, որն ազատազրկում չի նախատեսում, առավելագույն պատիժը երկու ամսվա կալանքն է:

Աթանեսյանն ընդգծեց, որ Համբարձումյանն ունի անչափահաս երեխա ու նրան վերագրվող հոդվածով այդուհանդերձ ձերբակալվել է, ինչն ապօրինություն է: Նա հայտնեց, որ ձերբակալման որոշումը բողոքարկելու են։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը