Կարծիք

11.11.2020 23:37


Հարց պարտված, ողջ հայ ժողովրդին նվաստացրած, վարչապետի աթոռից կառչած անձին

Հարց պարտված, ողջ հայ ժողովրդին նվաստացրած, վարչապետի աթոռից կառչած անձին
Անկախ ներկայացված հրաժարականի պահանջից, այս ամենից հետո ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա պաշտոնավարումը։ Քիչ հավանական է, բայց ենթադրենք հաջողվեց բոլոր ընդդիմադիրներին կալանավորել և շարունակել կառավարել։ Բայց չէ՞ որ, որպես երկրի ղեկավար պետք է մասնակցեք տարբեր երկրների ղեկավարների, միջկառաավարական հանդիպումների։ Արդյոք, պատկերացնո՞ւմ եք, թե ձեր, այն է՝ Հայաստանի նկատմամբ ինչպիսին է լիելու աշխարհի բոլոր երկրների ղեկավարների վերաբերմունքը՝ արհամարհական, խղճահարության, հեգնական, նվաստացուցիչ։ Բայց, չէ՞ որ դուք էիք խոսում «հպարտության» մասին։ Եթե այսքանից հետո դուք ձեզ դեռ հպարտ եք համարում, ուրեմն, ներեցեք, ձեր պատկերացրած «հպարտությունը», որևէ առնչություն չունի մարդկային և ազգային արժանապատվության հետ։ Եվ վերջին հարցը․
-Այս ամենից հետո, դուք հանգիստ քնո՞ւմ եք և նույնպես հանգիստ շարունակելո՞ւմ եք վայելել կյանքը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը