Չեն հանգստանում, էլի․․․ հիմա էլ բանակը վերջնականապես կազմաքանդելու գործին են լծվել
Չեն հանգստանում, էլի... Հիմա էլ բանակը վերջնականապես կազմաքանդելու գործին են, փաստորեն լծվել: Դժվար է այլ մեկնաբանություն տալ զանգվածային դասալքության, ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների կողմից հրաման կատարելուց հրաժարվելու մասին հայտարարություններին:
Բանակային կառույցներ, մոբիլիզացիայի հնարավորություն ունենալով հիմնվել զուտ կամավորականության վրա՞...
Կամավորական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծելու, ամրացնելուց և կայացնելուց հետո, դրեցիք ու մի քանի օրվա մեջ ամեն ինչ վերադարձրեցիք «կամավորական ջոկատների» շարժման, հիմա էլ եկել ու ասում եք, թե՝ կամավորականները թողնում-գնում էին, հրաման չէին կատարում և էդպես շարունա՞կ:
Կարո՞ղ է Հակոբ Կամարիի բարձունքը վերաազատագրելիս զոհված դաշնակցական կամավորներին էլ եք այդ ընդհանուր կլիշչեի մեջ ուզում մտցնել:
Չեն հանգստանում, էլի․․․ հիմա էլ բանակը վերջնականապես կազմաքանդելու գործին են լծվել