Կարծիք

11.11.2020 23:03


Կա՛մ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կա՛մ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք

Կա՛մ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կա՛մ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք
2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կա՛մ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կա՛մ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Խորհրդարանական մեծամասնությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ձևավորել նոր կառավարություն:
Հոկտեմբերին, մինչև վիճակն այսօրվա փակուղի հասցնելը, Վազգեն Մանուկյանը փրկօղակ նետեց Փաշինյանին: Նա առաջարկեց ներգրավել բոլորին, ովքեր կարող են որևէ օգտակարություն ունենալ և կիսել բարդագույն խնդիրների լուծման քաղաքական պատասխանատվությունը: Այդ առաջարկի մերժման արդյունքում այս վիճակի ողջ պատասխանատվությունը գործող կառավարության վրա է:
Այս փուլում չի կարելի մեղավորներ փնտրել և նախկին ու ներկա անել, պատիժներ նշանակել: Նիկոլի հեռանալն էլ իր պատիժը չէ, այլ նվազագույն կենսական անհրաժեշտություն: Խորհրդարանը կարող է, ի վիճակի է գործունակ և իրավազոր կառավարություն ձևավորել: Այսօր որևէ ուղղությամբ` պաշտպանականից և դիվանագիտականից մինչև առողջապահական պատասխանատվություն ստանձնելը ինքնազոհության առավելագույն մակարդակ է ենթադրում, քանի որ որևէ ուղղությամբ այս փուլում չկան «լավ» կամ «հաճելի» լուծումներ` միևունույնն է բոլորիս սպասում է զրկանքների, ցավի, արյան և տքնաջան աշխատանքի երկարաշունչ փուլ: Եվ այդ փուլն անգամ լավագույնս անցնելու համար երախտագիտություն ակնկալողն այս գործընթացում անելիք չունի:
Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը