Աշխարհ

11.11.2020 18:57


Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «վնասի փոխհատուցում» կպահանջի Երևանից

Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «վնասի փոխհատուցում» կպահանջի Երևանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևը տեղեկացրել է, որ այդ նպատակով միջազգային փորձագետների են ներգրավելու: «Արդեն տրվել է հրաման՝ պատճառված վնասը հաշվարկելու համար, որպեսզի դրա գրանցումը ապահովվի: Խմբերն արդեն մոբիլիզացվել են, միջազգային փորձագետներ են հրավիրվելու: Միջազգային փորձագետների մասնակցությամբ ողջ նյութական և բարոյական վնասը հաշվարկվելու է»,-հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դիմում է ներկայացվելու միջազգային դատարան։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը