Կարծիք

11.11.2020 18:23


Ոչ ոքի մտքի ծայրով անգամ չանցնի այստեղ կանգնած մարդկանց վիրավորել և պիտակավորել

Ոչ ոքի մտքի ծայրով անգամ չանցնի այստեղ կանգնած մարդկանց վիրավորել և պիտակավորել
Ոչ ոքի մտքի ծայրով անգամ չանցնի այստեղ կանգնած մարդկանց վիրավորել և պիտակավորել։ Մենք այստեղ ենք, որ երկրի կապիտուլյացիա տեղի չունենա, որ թուրքը վաղը մեր տներ չմտնի։
Որ ադրբեջանից Սյունիքով Նախիջևան անարգել գնացող տանկերն ու սմերչերը չկրակեն Սյունիքի և մյուս մարզերի վրա։ Որ Արցախն ամբողջությամբ չշրջապատվի թշնամու կողմից, որին բավական կլինի միայն միայն Բերձորի միջանցքը փակել և շրջափակման մեջ հայտնված տարածքում բոլորին կոտորել։
Որ հարցնում եք, թե ի՞նչ աներ, որ չստորագրեր, թողեր, որ բոլորը կոտորվեին, զուտ կխնդրեմ քարտեզը նայել ու պատկերացնել թե հիմա եթե շանս ունենք չկոտորվելու, ապա այդ տարածքներում մեր զորքի փոխարեն թշնամու զորքի հայտնվելու դեպքում ինչ է լինելու։ Այսինքն մենք մեր ուժերը թուլացնենք, որ մեզ չկոտորե՞ն։ Լո՞ւրջ։
Իսկ ով ասում է, թե առաջնագիծ գնայինք, Արցախ պահեինք, հիշեցնեմ, որ պահողներին իջեցնում են իրենց պահած դիրքերից և այստեղ մարդիկ կան, ով պերեսմենկի է եկել, բայց հետ գնալու տեղ չունի։ Որովհետև իր դիրքը, որն արյան գնով պահել են, հանձնում են։ Ինձ չի հետաքրքրում թե քանի նախկին պաշտոնյա կա այստեղ, նժարին Արցախի և Հայաստանի լինել-չլինելն է։ Դրա դիմաց ոմանց թալանելը համեմատելի չի։
Այո, բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն, բայց երկուսուկես տարվա մեջ պարգևավճարների, առանձնատան վերանորոգման համար միլիոններ կային, բայց անգամ պաշտպանիչ ցանցերի համար դրա չնչին տոկոսը չկար։ Պատերազմի ընթացքում սկսեցին գործել, դպրոցներում, գրոշների դիմաց սերունդ կրթող ուսուցիչները։
Մենք թշնամուն տալու հայրենիք չունենք։
Արամ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը