Կարծիք

11.11.2020 17:58


Հավաքվածների մեջ լիքը կռված էլ կա, վիրավորների էլ տեսա

Հավաքվածների մեջ լիքը կռված էլ կա, վիրավորների էլ տեսա
Դավաճանին պաշտպանողները մի կեղտոտ թեզ են շրջանառում, թե «Օպերայի մոտ հավաքվածները եթե դիրքերում լինեին, Նիկոլը չէր հանձնի»։
Հավաքվածների մեջ լիքը կռված էլ կա, վիրավորների էլ տեսա։
Երկրորդը՝ բա դո՞ւք չէիք, որ հեքիաթներ էիք պատմում, թե ոնց եք Շուշիում «դիվերսանտներին կոտորում», մինչև պատերազմի նախավերջին օրը մարդկանց հաղթական հեքիաթներով խաբում։
Որ արդեն հանձնած քաղաքի մասին իրանցքայլական պատգամավորը ասում էր «Զանգեցի, մերոնք հսկում են Շուշին»։
Երրորդը՝ լիքը մարդու զինկոմիսարիատներում ասում էին «Սպասեք»։
Նիկոլը զորակոչի փոխարեն խուճապային լայվեր էր անում ու մարդկանց ասում «տնից կասկեք ու զրահաբաճկոններ բերեք», դա՞ էլ եք մոռացել։
Ես չեմ մոռացել ու շատ այլ բաներ էլ եմ հիշում։
Նիկոլը հանձնեց ու հայաթափեց Արցախը, որը հազարամյակներով հայաբնակ էր։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը