Կարծիք

11.11.2020 17:58


Էլ ի՞նչ աղետի պիտի բերեն նախկինները, որին չի բերել ներկա ղեկավարը

Էլ ի՞նչ աղետի պիտի բերեն նախկինները, որին չի բերել ներկա ղեկավարը
Էս որ ասում եք. «Վայ, մի գնացեք հրապարակ, տեղ նախկիններն են կանգնած, ուզում են իշխանությունը նորից իրենց ձեռը վերցնել, օգտագործում են ժողովուրդին» և նման այլ մտքեր, նախ, մի հարց. էլ ի՞նչ աղետի պիտի բերեն նախկինները, որին չի բերել ներկա ղեկավարը: Բայց դա չի ասածս, ավելին, համոզված եմ, որ նախկինին վերադարձ չպիտի լինի, քանի որ այսօրվա իրավիճակը նաև նրանց գործունեության արդյունքն է:
Ասածս այլ է. եթե այդքան մտահոգ եք, բա գնացեք, բարձրախոսը նախկինների ձեռքերից վերցրեք, դուք կանգնեք ու ելքեր առաջարկեք ստեղծված իրավիճակից: Ոչ մեկ չի ասել, որ ելքեր առաջարկելու մենաշնոր է: Ավելին, ասվել է` եկեք միասին հասկանանք, թե ինչ ենք անում: Ու դուք ժողովդրի մոտ գնացեք, այլ ոչ թե նախկինների կողքը կանգնեք: Կամ, եթե ճնշման այլ` ավելի արդյունավետ միջոցներ գիտեք, դա էլ ցույց տվեք:
Հ.Գ.: Ցուցարարներն էլ լավ կլինի դիմակների մասին չմոռանան ու չխորացնեն առանց այդ էլ դժողքային իրավիճակը:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը