Ես էլ կարող էի այդ մահացած հերոսներից մեկը լինել ու վերևից ի՞նչ տեսնեի, որ նվիրատվութո՞ւն են ուզում անեն էս հողերը. պատերազմի մասնակից (տեսանյութ)
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, տնից փախել գնացել եմ սահման, երեք օր հետո իմ ծնողները իմացել են, որ ես սահմանում եմ, ոչ թե ընկերոջս տանը: Ես տեսել եմ հողն ու ջուրը, տեսել եմ վիրավոր ընկերոջ, իմ կյանքի ամենավատ պահերը, որը չէի պատկերացնում, որ կտեսնեի, ես էլ կարող էի այդ մահացած հերոսներից մեկը լինել երկնքում ու վերևից ի՞նչ տեսնեի, որ նվիրատվութո՞ւն են ուզում անեն էս հողերը. այս պահին Հանրապետության հրապարակում կայացած ակցիայի ժամանակ նշեց Գեղամ Հարությունյանը:
«Ես կյանք չմտած կյանքի կորուստ եմ տեսնում իմ մեջ, ուզում են նվիրեն, ես այդ ջոկատում ամենաջահելն եմ եղել, չեմ իջել դիրքերից, ես չեմ ուզում նվիրաբերել այն, ինչը արյան գնով հոգեկան խնդրով պահել եմ: Ես դեմ եմ այս նվիրատվությանը, սա անմարդկային քայլ կարող է լինել, որ մեր հերոս տղերքը նայելով ասում են՝ սրա համար մենք հերոսացանք: Ես ժպիտ եմ պարգևում իմ հայրենակիցներին, որ ժպտան ու հավատան, որ Աստծո օրհնությամբ գալու է այն պահը, որ մենք հաղթանակած դուրս գանք»,-նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am