Քաղաքական

11.11.2020 17:47


Նիկոլ, եթե դուխ ունես, ինքնասպան եղի, եթե դուխ չունես` հրաժարական տուր, դու մեր զոհերի արյունը չես մարսելու, հիշի՛ր դա. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

Նիկոլ, եթե դուխ ունես, ինքնասպան եղի, եթե դուխ չունես` հրաժարական տուր, դու մեր զոհերի արյունը չես մարսելու, հիշի՛ր դա. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

Հաղթող բանակին, բարձրունք վերցրած զորքին, ասել Մատաղիսից դուրս արի՞, դա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Ստորագրելուց Նիկոլ Փաշինյան հարցրե՞լ ես մեզ: Ես Արցախցի եմ, ծննդով ապրել եմ Հայստանում, Հայաստանից գնացել եմ Արցախը պաշտպանելու, Փաշինյան, քեզ «յան» ասել ափսոս է, ով է թույլ տվել, որ իմ որդու արյունը խմես. այսօր ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողի մայրը:

«Ես չորս տարեկանից պատերազմ եմ հաղթել, Շուշին մտած թուրքին կզակներիս դրած, դու ասում ես Շուշին հանձնել եմ: Պատերազմը սկսած առաջին պահից ասում ես հանձնելու ենք փոխզիջումներ, ի՞նչն ես փոխզիջում: Փաշինյան Նիկոլ, դու քաղաքացիական պատերազմ չես հրահրելու, հայը հայի դեմ զենք չի հանելու մենք սև ու սպիտակ չենք, մենք բոլորս եռագույն ենք: Եթե ասել ես՝ Արցախը Հայաստան է ու վերջ, դու ծախել ես Արցախը, դա ուրիշ բնութագրում չունի, դա նշանակում է դու Հայաստանի դարպասներն ես ծախել, որովհետև վաղը թուրքը լինելու է Սյունիքում, նա դրանով չի բավարարվելու, արդեն Մեղրիից ճանապարհ է ուզում: Պատասխան ես տալու, միայն հրաժարականով չես փրկիվելու: Եթե դուխ ունես ինքնասպան եղի, եթե դուխ չունես հրաժարական տուր, դու մեր զոհերի արյունը չես մարսելու, հիշիր դա»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը