Քաղաքական

11.11.2020 17:13


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ. անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ. անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն. Էդմոն Մարուքյան

Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ զեկավար Էդմոն Մարուքյանը:

«Տեղեկացնում եմ, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը