Լրահոս

28.04.2011 17:18


Հեյդար Ջեմալ. «Վրաստանը Ադրբեջանում պետական հեղաշրջում է ծրագրում»

Ինչպես հաղորդում է «SalamNews»–ը, Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը, որը հայտնի է իր հակահայկական քարոզչությամբ և հայտարարություններով, զգուշացրել է, թե  Վրաստանը Ադրբեջանում պետական հեղաշրջում է նախապատրաստում։

–Տվյալներ կան, որ Վրաստանում ծրագիր է մշակվում պետական հեղաշրջում իրականացնել  Ադրբեջանում, և այդ ծրագրի պատասխանատվությունը դրված է Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Գիգու Բոկերիայի վրա։ Ադրբեջանի տարածքում վրացական դեսպանատանն է գտնվում այդ գործողությունների իրականացման կենտրոնը, իսկ  այդ ամենի  պատասխանատվությունը դրված է Բաքվի դեսպանատան աշխատակից մի ամերիկուհու վրա, որը  վրացերեն շատ լավ գիտի։ Նա գտնվում է շտաբում և իր պարտականությունն է կապի մեջ լինել  ադրբեջանական ընդդիմության հետ։ Որքանով ես եմ տեղյակ, կտրուկ գործողությունները, այն է՝ ադրբեջանական ընդդիմության կողմից կառավարության հրաժարականի  պահանջը,  հնչելու  է մայիսի 28–ին, իսկ մայիսի 29–ին էլ Լոնդոնում Ադրբեջանին նվիրված  խորհրդաժողով է տեղի  ունենալու, որի ժամանակ ելույթ է ունենալու Հիլարի Քլինթնոնն ու  գնահտականներ  է տալու Ադրբեջանում իրավիճակի, ընդդիմության գործունեության, կառավարության և այլնի մասին։ Այս տարվա մարտին Գիգու Բոկերիան և մի շարք այլ  դեմքեր  ժամանել են Ադրբեջան և կառավարությունից պահանջել  Վրաստանի  հետ  ռազմաքաղաքական դաշինք կնքել, որի  հիմնական նպատակը Ռուսասատանին հակազդելն է։ Ադրբեջանի նախագահը, սակայն, այդ քայլին չի դիմել և հրաժարավել է «Տարածաշրջանային պատասխան–2011» ադրբեջանաամերիկյան զորավարժություններից, որովհետև  չի ցանկացել կախվածության մեջ լինել  այդ խաղից։ Դրա հետևանքով վրացական իշխանություններն այժմ  կարգավորում են Հայաստանի հետ ռազմական համագործակցությունն ընդդեմ Ադրբեջանի։ Վրաստանն այս դեպքում հանդես է գալիս որպես կատարող։ Ադրբեջանը Հարավային Կովկասի և ընդհանրապես Մեծ  Կովկասի առանցքային երկրներից է, և եթե այսօրվա նախագահի տեղում Արևմուտքից ավելի  շատ կախում ունեցող նախագահ լինի երկրի ղեկավարը, ապա Ադրբեջանը ռազմաբազայի կվերածվի  ԱՄՆ–ի  գործողությունենրի համար, մասնավորապես՝ Իրանի  վրա  հարձակումների համար,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը