Կապիտուլյացիայով բացվում են Մեղրիի դարպասները, թույլ չտաք թուրքը մտնի Սյունիք․ Վիտալի Բալասանյան
Հայրենակիցներ,
Ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:
***
ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության բոլոր ծառայողներին,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին,
ՀՀ բոլոր իրավապահ մարմինների բոլոր ծառայողներին.
Սիրելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ և ոչ մի վայրկյան չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա:
Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները և բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածելու, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները:
2,5 տարի շարունակ իր վարած հակահայ, հանցավոր մտադրությամբ, քաղաքականության շնորհիվ, վիժեցնելով բանակցային գործընթացը, որպես այլընտրանք՝ մղեց Ադրբեջանին և Թուրքիային լայնածավալ պատերազմի, որի սկիզբը իրավամբ կարելի է համարել Տավուշյան դեպքերը:
Իր ազգադավ ծրագրի ավարտ հանդիսացավ 10.11.2020 թվականի ստորագրած հայտնի փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ընդունում:
Իմ մարտական ընկերներ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը ապահովողներ՝
Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին և ուժ չկիրառել իր ազատ և անկախ ապրելու ցանկությունը արտահայտող ձեր հայրենակիցների նկատմամբ:
Կոչ են անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի` համաձայնագիրը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ:
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ զինված ուժերի ողջ անձնակազմին,
Խնդրում, հորդորում և պահանջում եմ ողջ ուժերը և ուշադրությունը կենտրոնացնել մեր սահմաններին, պաշտպանելով մեր Հայրենիքը:
Մենք կորցնելու հայրենիք չունենք:
Սիրով Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան
***
Սիրելի´ զանգեզուրցիներ
Դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում:
Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.
Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:
Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:
Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ։
Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:
Կապիտուլյացիայով բացվում են Մեղրիի դարպասները, թույլ չտաք թուրքը մտնի Սյունիք․ Վիտալի Բալասանյան
Սիրելի´ զանգեզուրցիներ
Դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում:
Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.
Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:
Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:
Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ։
Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:
Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք:
Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան