Կարծիք

11.11.2020 15:16


Եթե Քարվաճառի շրջանը ամսի 15-ին հանձնվի, ապա Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Մարտակերտի շրջաններն այլևս երբեք ապահով չեն լինելու

Եթե Քարվաճառի շրջանը ամսի 15-ին հանձնվի, ապա Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Մարտակերտի շրջաններն այլևս երբեք ապահով չեն լինելու
Աշխարհագրությունից հեռու մարդկանց բացատրեմ։
Եթե Քարվաճառի շրջանը ամսի 15-ին հանձնվի, ապա Վարդենիսի շրջանը, Ջերմուկի շրջանը, Սիսիանի շրջանը, Մարտակերտի շրջանը այլևս երբեք ապահով չեն լինելու։
Ինչպես արդեն Գորիսի,Կապանի ու Մեղրիի շրջանի բնակիչներն են դառել սահմանային գոտու բնակիչ։
Արցախը զրկվում է այնտեղ Արցախում հոսող բոլոր գետերի աղբյուրներից։
Մենք բոլորս զրկվում ենք Դադիվանքից։
Քարվաճառի շրջանը Արցախի ու Հարավային Հայաստանի մեջքն է։
Դա շատ լավ գիտեն Ադրբեջանում, դրա համար ամենաշուտը դա ուզեցին։
Բոլորս՝ և՛ իշխանավոր, և՛ ընդդիմադիր, և՛ զինվորական, և՛ գյուղացի, և՛ օլիգարխ, և՛ բանվոր ունենք մի քանի օր այս անշրջադարձ սխալը թույլ չտալու համար։
Մինչև ամսի 15-ը Քարվաճառի շրջանի հանձնումը պետք է կանխվի։
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը