Բայց մարդ ինչքան պիտի անմեղսունակ լինի, որ նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել այս իրավիճակում, անվանի «դավաճաններ», «քաղաքացիական պատերազմ հրահրողներ»
Բայց մարդ ինչքան պիտի անմեղսունակ լինի, որ նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել այս իրավիճակում, անվանի «դավաճաններ», «քաղաքացիական պատերազմ հրահրողներ», «աթոռակռիվ անողներ» և այլն։ Բա ինչու՞ ձեզ տենց չէիք կոտորում, երբ ձեր ոչ բարով խերով ղեկավարը հայտարարում էր, որ կամ ինքը կլինի երկրի վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, կամ երբ իր կադրը հայտարարում էր, որ երկիրը բաժանված է սևերի ու սպիտակների, կամ երբ ամբիոններից կոչ էին անում ջարդել գլուխները, իսկ երկրի պատկամ մարմինները ոչինչ չէին անում։
Լավ, էլ ի՞նչ պիտի լինի այս աղետից բացի, որ դուք ձեր գլխում գտնվող օրգանը սկսեք շարժել։ Համակերպվե՞լ եք, որ ձեր երկրից բան չի մնում։ Ելքեր առաջարկեք։ Ելքեր առաջարկեք, այլ ոչ թե մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել «դավաճան» անվանեք։ Հա, ի դեպ, ձեզանից շատերը անգամ Արցախում չեն եղել, դրա համար եք սենց հանգիստ նստած ու դեռ ուրիշներին խելք սովորեցնում։
Քաղաքացի լինելը բացի իրավունքներից նաև պարտավորություններ են։ Ու մարդկանց սահմանադրական իրավունքն է արտահայտվել ու պաշտպանել սեփական հողը։ Իսկ դուք, որ մարդկանց պիտակավորում եք այն բանի համար, որ իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում ու փորձում են աղետը կանխել, դուք քաղաքացի լինելու հետ ոչ մի ընդհանուր բան չունեք։ Դուք չեք պատկերացնում քաղաքացի լինելը ինչ է, պետությունը ինչ է։
Ով նեղանում է, կարող է հանգիստ սրտով լքել իմ ընկերների ցանկը։ Ես չեմ նեղանա։ Ավելին, շնորհակալ կլինեմ, քանի որ նման մարդկանց հետ ճանապարհ չունեմ անցնելու, չէ որ նրանք, ովքեր այսօր պատրաստ են հայրենիքը զիջել, չեն կարող լավ ընկեր ու արյունակից լինել։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից