Լրահոս

11.11.2020 11:49


34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2000 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110 687-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1636 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Նոյեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 419 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2055-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1501 է, ընդհանուր առողջացածներինը՝ 68 336, փաստացի բուժվողներինը՝ 40 157 (մեկ օրում նվազել է/ավելացել է 326-ով): Մեկ օրում արվել է 4226 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 448 450 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը