Աշխարհ

11.11.2020 11:26


«Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում». Շերը՝ ԼՂ շուրջ վերջին զարգացումների մասին

«Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում». Շերը՝ ԼՂ շուրջ վերջին զարգացումների մասին

Ամերիկահայ հանրահայտ երգչուհի Շերն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԼՂ վերջին զարգացումներին և մեղադրել Ադրբեջանին ու Թուրքիային զավթողական քաղաքականություն վարելու և հայերին սպանելու համար:

«Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում: Չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը վերցնելուց, մեր երեխաներին որբեր դարձնելուց: Նավթ ունեք, Էրդողան և Թրամփ: Թրա՛մփ, թողեք՝ մեր դաշնակիցները, քրդերը ոչնչանան, որովհետև նա և Էրդողանը սիրտ չունեն»,-նշել է Շերը՝ կիսվելով նաև ԼՂ մասին հայտարարության վերաբերյալ բրիտանական The Guardian պարբերականի անդրադարձով:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,-ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը