Մարդը աղետի առաջ է կանգնեցրել մի ամբողջ ժողովրդի, կորցրել պետության տարածքի 25 տոկոսը ոչ միայն ինքնասպանություն չի գործում, այլև վստահ է, որ պետք է շարունակի պաշտոնավարել
Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ երկրի առաջնորդը աղետի առաջ կանգնեցնելով իր ժողովրդին ինքնասպանություն է գործում։ Ու սա բնական է, քանի որ ինքը գիտակցում է իր քայլերի հետևանքի ծանրությունը։ Սա անում են մարդիկ, ովքեր դավաճան չեն ու իրապես հավատացել են, որ այն ինչ անում են հանուն իրենց ժողովրդի ու պետության են անում։
Ու հիմա երբ մարդը աղետի առաջ է կանգնեցրել մի ամբողջ ժողովրդի, կորցրել պետության տարածքի 25 տոկոսը ոչ միայն ինքնասպանություն չի գործում, այլև վստահ է, որ պետք է շարունակի պաշտոնավարել։ Վայ մեզ, եթե կուլ տանք այս ստորացումը։
Իր և իր ընտանիքի կյանքի իրավունքը պետք է պահպանվի իհարկե, քանի որ մենք լիբիացիներ չենք, բայց նա անհապաղ պետք է հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից ու դատապարտվի օրենքի ողջ խստությամբ։
Մարդը աղետի առաջ է կանգնեցրել մի ամբողջ ժողովրդի, կորցրել պետության տարածքի 25 տոկոսը ոչ միայն ինքնասպանություն չի գործում, այլև վստահ է, որ պետք է շարունակի պաշտոնավարել