Կարծիք

11.11.2020 09:21


Հա, դե՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ էլ՝ գլուխը քարը, թե՝ Հայաստան առհասարակ չի լինի, Արցախի մասին էլ լռում եմ

Հա, դե՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ էլ՝ գլուխը քարը, թե՝ Հայաստան առհասարակ չի լինի, Արցախի մասին էլ լռում եմ
Ո՞վ են, որտեղի՞ց են այն մարդիկ, որ ամեն ինչ թողած, նետվել են կրծքով պաշտպանելու... նիկոլ փաշինյանին: Ու ի՜նչ առասպելներ: Թե բա՝ իրեն ստիպել են, համարյա թե պատանդ են վերցրել... Լո՞ւրջ եք ասում, մարդիկ: Կարո՞ղ է էն օրվա տարածված «էջը կոտրել են» հեքիաթն է, որին, մեղքս ինչ թաքցնեմ, մի քանի վայրկյան ես էլ էի հավատացել, մինչև էջատերը չասաց, թե հենց ինքն է գրել, ոչ մի բան էլ չեն կոտրել:
Ժողովուրդ, դուք, որ ամեն ինչ թողած սևեռվել եք Արարատ Միրզոյանի վրա կատարված, անկասկած՝ դատապարտելի ու զզվելի հարձակման վրա, գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ենք կորցնում ձեր նիկոլ փաշինյանի՝ միանձնյա կայացրած կապիտուլյացիոն որոշմամբ:
Թե՞ դեռ տաք եք: Թե՞ հանուն իշխանություն պահելու պատրաստ եք առհասարակ ամեն ինչ վերացնել: Հա, դե՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ էլ՝ գլուխը քարը, թե՝ Հայաստան առհասարակ չի լինի, Արցախի մասին էլ լռում եմ:
Լավ, դուք, որ ասում եք՝ «նախկիններն արդեն ծախել էին», ի՞նչ ուղեղազուրկի հույսով եք ասում:
Ծախել էին, բայց չտվեցին: Նիկոլին էին թողել: Դե նիկոլն էլ ինչ կարող էր անել, զաստավիտով վարչապետի պաշտոնը վերցրեց ու տվեց... Էդ ի՞նչ ցնդաբանության թշվառահանդես է:
Նախկիններն, ուրեմն ծախել էին, դե, ի՜նչ կարար աներ խեղճ նիկոլը...
Նա էլ ելել է, թե՝ ժամացույցն են տարել, պրավան...
Ինչ-որ լածիրակներ լածիրակություն են արել: Արա, երկիր, հայրենիք ես ծնկաչոք հանձնել հակահայ ու հանցագործ անասունին, եկել ժամացույցիդ դարդն ես լացո՞ւմ:
Էս ո՞վ եք դուք:
Դեռ նախորդած առասպելները մի կողմ: 35-40-45 օր ժողովրդին հեքիաթներ էիք պատմում, գործնականում խաբում ու մոլորեցնում, հիմա եկել ու աջուձախ դավաճա՞ն եք պիտակում...
Գիտեք ի՞նչ, գնացեք ձեզ համար դատարկ գլուխներ գտեք, ու բոլոր էդ հիմարությունները լցրեք դրանց մեջ, եթե արդեն պռնկե պռունկ լցված չեն:
Մոտ մեկուկես տարի առաջ, բոլորովին ուրիշ առիթով, ընկերներիս հետ զրուցելիս, նաև էս հարթակում նշել էի՝ ինձ չի հետաքրքրում նիկոլ փաշինյանի քաղաքական ճակատագիրը, ինձ չի հետաքրքրում նրա անձնական ճակատագիրը, ինձ միայն իմ պետությունն է հետաքրքրում, որի ճակատագրի վրա մռայլ ու մաղձոտ ամպեր են կուտակվել...
Բացի էս մոխրակոլոլ, մեռած-չթաղած վիճակից, ավելի ճիշտ, դրան վերադիր, սրտամաշ է անում նաև էն, որ ախր մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար մարդ, դու էլ՝ էդ շարքում՝ ասում, ահազանգում, բացատրում էին, բայց լսող, գոնե մի թեթև այդ ամենի վրա մտածող եղա՞վ: Ոչ միայն չեղավ, այլև ոնց որ ակնկալիք էլ չկա, թե՝ կլինի:
***
Լրիվ ջարդված ու ծուռ հայելիների վիճակ... Նիկոլն, ուրեմն, կապիտուլյացիայի ակտ սղցնի, ինչ-որ դեմքեր, կերպարներ ու անձինք դրանից բորբոքված մարդկանց «դավաճան» ու չգիտես, թե էլ ինչ ասեն...
Թե բա՝ «էնպիսի՜ լուծում, որը կբավարարի Հայաստանի ժողովրդի շահերին, Արցախի ժողովրդի շահերին, ադրբեջանի ժողովրդի շահերին»: Վերջին մասը, բայց միայն վերջին մասը լրիվ ստացվել է, գերակատարել ես, է, գերակատարել: Կարող ես արդեն Փաշաև գրվել ու ռադ ըլնել «կիրթ ու կառուցողականիդ» մոտ, հաստատ գրկաբաց կընդունեն, տո ադրբեջանի ժողովրդին դիմելու հնարավորություն էլ կտան...
Թե բա՝ «ժողովրդից թաքուն պայմանավորվածություն չի լինի»...
Լավ, ավելի քան 800 չգիտեմ քանի հազար մարդ Նիկոլին ձայն է տվել 1 տարի ու 11 ամիս առաջ՝ 18թ. դեկտեմբերի 9-ին: Հիմա բոլո՞ր այդ մարդիկ են ընդունելի համարում ազգային խայտառակությունն ու Հայաստանի վերացման այդ «կապիտուլյացիոն ակտը»: Եթե չեն համարում, թող իրենց տված քվեները հետ վերցնեն:
Չնայած.... ում եմ ինչ ասում...
Բանը բանից անցել է:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը