Կարծիք

11.11.2020 00:00


Ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին․ այդ դավաճանական ծրագրի կյանքի կոչմանը մնացել է 4 օր

Ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին․ այդ դավաճանական ծրագրի կյանքի կոչմանը մնացել է 4 օր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական թուղթ ստորագրելուց հետո ուղիղ մեկ օր է անցել, բայց նա դեռ զբաղեցնում է Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, ամեն մեկս առանձին վերցրած և բոլորս միասին ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին։ Հալալ է մեզ… Առաջ կարծում էի, որ Արցախը վաճառող որևէ գործիչ 5 րոպեի կյանք չունի քաղաքական դաշտում։
Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Խնդրում եմ մի պահ փորձեք կտրվել լրահոսից, բացեք Արցախի քարտեզը և տեսեք, թե ինչ է մեզ «մնալու» Փաշինյանի դավաճանության հետևանքով։ Ինչո՞ւ եմ «մնալ» բառը չակերտների մեջ վերցրել։ Մեկ պարզ պատճառով։ Որովհետև իրականում այդ թղթով մենք ողջ Արցախն ենք փաստացի հանձնոմ թշնամուն։ Լսո՞ւմ եք` ՈՂՋ Արցախը։ Որովհետև այդ սահմաններով Արցախ գոյություն ունենալ չի կարող։ Ու այդ դավաճանական ծրագրի կյանքի կոչմանը մնացել է հիմա արդեն 4 օր։ Իսկ երեկ դեռ 5 օր ունեինք։
4 օր Հայրենիքը փրկելու համար։ 4 օր անց Դադիվանքի խորանը կպղծվի։ Մեր սրբությունը ոտքի կոխան կդառնա թշնամու համար։ Մեր արժանապատվությունը հողին կհավասարեցվի։ Եթե, իհարկե, այդ ընթացքում իրավիճակ չփոխվի։
Իսկ իրավիճակ հաստատ կփոխվի։ Պարտավոր ենք փոխել։ Դրա համար բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են իմ խոսքին, խնդրում և պահանջում եմ` վաղը 13։00-ին եղեք Ազատության հրապարակում։ Վաղը լինելու է համազգային հանրահավաք։ Վաղը լինելու է ազգային-ազատագրական հանրահավաք։ Ու հենց վաղն է որոշվելու Արցախի ապագան։ Որովհետև առաջնագծի մեր տղերքը դեռ պահում են իրենց դիրքը։ Մենք էլ մեր դիրքը պետք է զբաղեցնենք։ Հավատացեք, սիրելի ընկերներ, սա զուտ խոսքեր չեն։ Սա մեր վերջին շանսն է։ Վաղը դավաճան իշխանության հարցերը պետք է լուծվեն։ Նորից եմ կրկնում` անդառնալի աղետին մնացել է ընդամենը 4 օր։
P.S. Խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը