Կարծիք

10.11.2020 18:37


Մենք հետո կիմանանք՝ սա մտածվա՞ծ էր, թե՞ տգիտության կամ անմեղսունակության հետևանք, բայց էությունը չի փոխվի

Մենք հետո կիմանանք՝ սա մտածվա՞ծ էր, թե՞ տգիտության կամ անմեղսունակության հետևանք, բայց էությունը չի փոխվի
Իրենք ասեցին՝ «փամփուշտները փոխարինեք զարդերով, պատրաստենք ժողովրդին խաղաղության», մենք ստացանք պատերազմ։
Իրենք ասեցին՝ «զոհեր հանուն ոչնչի», և նոր պատերազմ բերեցին՝ հազարավոր նոր զոհերով։
Իրենք ասեցի՝ «ինքնիշխան ենք ինչպես երբևէ», իսկ հիմա Մեղրիով թուրքին ճանապարհ տվեցին դեպի Նախիջեւան։
Իրենք ասեցին «որ պատրաստ են անգամ զոհվելու», բայց երբ արդեն պայմանավորվածություն կար նաև Շուշիի մասով, գրում էին, որ «Շուշիում մարտերը շարունակվում են»՝ դրանով դատապարտելով մահվան նոր երիտասարդների։
Իրենք բողոքում են, որ իրենց «օծանելիքը գողացել են», իսկ իրենք մեզանից գողացան մեր Դադիվանքը, մեր Հադրութը, մեր Ամարասը....
Երբ 2,5 տարի քննադատում էիր ու ասում էիր՝ «չի կարելի սենց անել», ասում էին՝ «դավաճան ես»։ Ու ասելով այլոց՝ «դավաճան», թուրքին բերեցին Գորիսի տակ։
Մենք հետո կիմանանք՝ սա մտածվա՞ծ էր, թե՞ տգիտության կամ անմեղսունակության հետևանք էր։ Բայց էությունը չի փոխվի...
Երբ 2018-ին ես Արցախում պապիկիս կորցրեցի, շատ մեծ մեղքի զգացում ունեի, որ նա այսպես էլ իմ երեխաներին չտեսավ...
Իսկ հիմա արդեն մտածում եմ, որ Աստված պապիիս շատ էր սիրում, դրա համար իրեն իր մոտ վերցրեց ավելի շուտ, քան տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի կապիտուլյացիան։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը