Կարծիք

10.11.2020 18:29


Պապադ ասում ա, որ ձեր տնից իրեր են գողացել, իսկ իմ պապայից տուն, հայրենիք ու երազանքներ են գողացել․ գողացել է պապադ․ բաց նամակ Նիկոլի դստերը

Պապադ ասում ա, որ ձեր տնից իրեր են գողացել, իսկ իմ պապայից տուն, հայրենիք ու երազանքներ են գողացել․ գողացել է պապադ․ բաց նամակ Նիկոլի դստերը
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրարում է կատարել.
Բաց նամակ Նիկոլի դստերը
Բարև՛:
Իհարկե շատ վատ բան է եղել,որ քույրիկիդ սենյակն են մտել, բայց...
Այս աշխարհում ամենաշատը հայրենիքս եմ սիրում, բոլորից ու ամեն ինչից շատ... Գիտես ինչի՞ եմ ամենաշատը հայրենիքս սիրում, որովհետև ծնվածս օրվանից հայրիկիս մի քանի անգամ եմ տեսել, իմ մանկության ցանկացած հուշ առանց հայրիկիս է, իսկ երբ իրան տեսած ժամանակ հարցնում էի՝ ինչի՞ չեկար ծննդիս, ինձ ասում էր․ «Ես մեր ամենաթանկն եմ պաշտպանում»: Ցանկացած ժամանակ պապաս վեր էր դասում հայրենիքը ինձանից, եղբորներիցս ու մայրիկիցս, ու տարիներ անց ես էլ հասկացա, որ հայրենիքիցս վեհ ու վեր ոչ մի բան չկա ինձ համար: Բայց երեկ քո պապան, որ դիրքի տեղ երևի չգիտի, մի րոպեում պապայիս 35 տարվա սերը ու կյանքի իմաստը տապալեց: Ու վաղը իմ տուն երևի թուրք կմտնի, իմ սենյակ, ախպորս պստոների սենյակ, ու դա թուրք կլինի, որ սրբություն չունի: Պապադ ասումա, որ ձեր տնից իրեր են գողացել, իսկ իմ պապայից տուն, հայրենիք ու երազանքներ են գողացել... գողացել է պապադ:
Վրեժս լուծելու եմ, ու նոր պապայիս աչքերին նայեմ:

Այս խորագրի վերջին նյութերը