Կարծիք

10.11.2020 15:26


Հայ ժողովուրդը իրավունք չունի համակերպվել այս իրավիճակին

Հայ ժողովուրդը իրավունք չունի համակերպվել այս իրավիճակին
Այն, ինչ երեկ երեկոյից փորձ է արվում հայ ժողովրդին ներկայացնել որպես անխուսափելի հետևանք, երբևէ չի բավարերլու մեզ, մեր ազգային նպատակներին, երազանքներին, որդեկորույս մայրերին, գալիք սերունդներին:
Հիմա, երբ ոմանք պատճառներ են բերում, մեղավորներ փնտրում, նույնիսկ մեղավորներ նշանակում, դրանով շարունակում են ժողովրդին շեղել հիմնական օրակարգից՝ ի՞նչ էլինելու սրանից հետո, մենք ռևանշի հնարավորություն ունե՞նք, ինչպիսի՞ն է է լինելու Արցախի հետագա ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը: Ի վերջո սա պարտությո՞ւն է, թե ինչ-որ հերթական բարոյական բան:
Սրանք հարցեր են, որի պատասխանը պետք է տա երկրի քաղաքական ղեկավարությունը: Իսկ ի վիճակի՞ է այս իշխանությունը տալ այդ պատասխանները, երբ կատարվածի մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից: Այս իշխանությունը ի վիճակի՞ է պատասխանատվություն ստանձնել գոնե կարճաժամկետ ապագայի համար: Ունի՞ այդ լուծումների համար հասարակությանը միավորելու և ներքաղաքական երկխոսության ռեսուրս և վստահություն և ինչպես է դա ապացուցելու: Ահա այն հարցերը, որ հիմա արագ պատասխաններ են ակնկալում:
Արդեն ակնհայտ է, որ այդ հարցերի պատասխանների փոխարեն քաղաքական դիսկուրսում լինելու են արդարացումներ, քրեական սերիալներ և «պատերազմական իրավիճակի իրավական կարգավորումներ»: Իսկ ժողովուրդը չի կարող, իրավունք չունի համակերպվել այս իրավիճակին և վերջ:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը