Կարծիք

10.11.2020 14:29


Պարտադրել Նիկոլին զրկել վարչապետությունից և հետ կանչել այդ անիծյալ փաստաթուղթը

Պարտադրել Նիկոլին զրկել վարչապետությունից և հետ կանչել այդ անիծյալ փաստաթուղթը

Սիրելի ժողովուրդ, վերադառնում եմ հանրապետության հրապարակից, ժողովուրդն, իրոք, խելագարված է, բայց հիմա շատ կարևոր է կառավարել կրքերն ու չտրվել Նիկոլի սադրիչներին, զգուշացնում եմ՝ հատուկ կազմակերպված սադրանք է լինելու, որ հասցնեն բախումների, ինչպես կազմակերպել էր այս ամենը:

Իրավիճակն անելանելի չէ, պետք է պահանջել եղած քաղաքական ուժերից ԱԺ-ին պարտադրել Նիկոլին զրկել վարչապետությունից և հետ կանչել այդ անիծյալ փաստաթուղթը: Տեղեկացա նաև, որ արդեն քայլեր են արվում: Եղած քաղաքական ուժերը պարտավոր են փրկել իրավիճակը, իսկ մնացածը կհասկանանք հետո: Իսկ հիմա պետք է ժողովրդի ձեռքին պահել կառավարության և ԱԺ շենքերը մինչև առավոտ: Պայքարում ենք մինչև վերջ, չհուսալքվել, սա մեր հայրենիքն է, ո՛չ Նիկոլինը, ո՛չ էլ Պուտինինը

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը