Կարծիք

10.11.2020 14:25


Դուխին նորից կլցնեք, պարոն վարչապետ, նվեր ա, էլի կտան, նոր ժամացույց էլ կունենաք, վարորդական իրավունք ու «սպարտիվկի վերխ» էլ. բայց այս կորուստները հետ կբերե՞ք։

Դուխին նորից կլցնեք, պարոն վարչապետ, նվեր ա, էլի կտան, նոր ժամացույց էլ կունենաք, վարորդական իրավունք ու «սպարտիվկի վերխ» էլ. բայց այս կորուստները հետ կբերե՞ք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան էջում կիսվեց իր համար թերևս ամենակարևոր կորստի մասին տեղեկությունով․ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր»։
Սա վարչապետի կորուստն է։
Ուզում եմ նշել, որ միայն պաշտոնական տեղեկությամբ, պատերազմական 44 օրերի ընթացքում մենք ունենք 1221 զոհ։ Նրանք մեր եղբայրներն են, քույրերը, մեր ավագ ու կրտսեր ընկերներն ու բարեկամները, նրանց կորուստը հետ չեք բերի։
Ձեր, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով մենք թույլ ենք տալիս Ադրբեջանին Արցախի տարածքում մնալ այն կետում, որտեղ կանգնած են հիմա, դա նշանակում է՝ ավելի քան 4 հազար քառակուսի կիլոմետր, թողնում ենք Լաչինի միջանցքը՝ ընդամենը 5 կմ լայնությամբ, մենք տրանսպորտային կապ ենք տալիս Ադրբեջանին Նախիջևանից «քյասար» գնալ-գալու համար։ Սա ևս անդառնալի է, բայց այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում չի հաստատվել նորմալ իշխանություն, որը բանակի հզորությունը կվերականգնի, և կկարողանանք մեր հողերը վերադարձնել։
Վերջապես, մենք կորցրել ենք մեր իղձը, թե մի օր երկրորդ հայկական պետությունը կմիանա Հայաստանին։
Դուխին նորից կլցնեք, պարոն վարչապետ, նվեր ա, էլի կտան, նոր ժամացույց էլ կունենաք, վարորդական իրավունք ու «սպարտիվկի վերխ» էլ։ Բայց այս կորուստները հետ կբերե՞ք։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը