Այդ մասին հայտարարության մեջ բառ չկա. Պեսկովը՝ Ղարաբաղում թուրքերի ներկայության մասին
Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարց ոչ մեկի հետ չի համաձայնեցվել։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ դա մեկնաբանել հետևյալ կերպ՝ հրապարակված հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի բառ չկա։ Այդ մասին երեք կողմերը չեն պայմանավորվել, և թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում համաձայնեցված չի եղել»,-լրագրողներին հայտնել Է Պեսկովը:
Ըստ նրա՝ խոսվել է ադրբեջանական տարածքում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու մասին։ «Դա Ադրբեջանում է և առանձին պայմանավորվածության առարկա։ Դա Ղարաբաղը չէ»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Աղբյուրը՝ armeniasputnik.am