Կարծիք

10.11.2020 14:02


Սա ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի

Սա ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի
Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց ՌԴ ու Ադրբեջանի նախագահների, և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը։ Սա խայտառակ մի փատաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը, և որպես արդյունք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին, և աստիճանական տարալուծման թուրքական զանգվածի մեջ։
Սա, սակայն, ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի՝ առանց համապատասխան օրենսդիր մարմինների վավերացումների, պատճաշ կերպով կնքված միջազգային պայմանագրերի, ժողովրդի մեծամասնության կողմից ընդունման, և այլն։ Ուստի կոչ եմ անում որպես առաջին քայլ՝ ՀՀ Ազգային ժողովին անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փատաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները։ Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը, և իրանցից կախված ամեն ինչ կանեն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Ավետիք չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը