Կարծիք

10.11.2020 14:16


Ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը, եթե վարչապետ կոչեցյալը դեռ կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժանապատիվ ազգն ենք

Ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը, եթե վարչապետ կոչեցյալը դեռ կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժանապատիվ ազգն ենք
ՆԱ ԴԵՌ ԽՈՍՈՒՄ Է ԵՎ ԱՐԴՅՈՔ ՀԻՄԱ՞ ԷԼ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԻ
Պարտված, հազարավոր պայծառ կյանքեր զոհած, ողջ հայ ազգի արժանապատվությունը գետնած «հպարտ» վարչապետ կոչվող կիսագրագետ հիստերիկը, փոխանակ հրաժարական տալու, ապաշխարհելու և ինքնասպան լինելու, դեռ մի բան էլ հաթաթա է տալիս։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, ողջ հայ ժողովրդի մեջ կա՞ն արդյոք դեռևս պարտության, զոհերի, խելագարության, ողորմելիության կողմնակից «հպարտներ»։
Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մնացած Հայաստանի դատարկվելն ու թուրքանալը տարիների հարց է։ Եթե, դեռևս վարչապետ կոչեցյալը կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժապատիվ ազգն ենք։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը