Քաղաքական

10.11.2020 12:41


Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով

Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով
Խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական, կողմերը կարող են համաձայնեցնել Թուրքիայի հետ միայն դրա իրականացման տարրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Интерфакс»-ը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ տեսանք, որ դա համատեղ գործողություն է լինելու: Բայց եկեք ուշադիր կարդանք եռակողմ հայտարարությունը (ՌԴ, Հայաստան և Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը: Խոսքը վերաբերում է մասնավորապես ռուսական խաղաղապահ զորախմբին: Այո, հավանաբար, կողմերի գործողությունները համակարգելու որոշ տարրեր հնարավոր են, քանի որ անհրաժեշտ չէ անտեսել Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Կոսաչովը «Россия24» հեռուստաալիքի եթերում:
«Բայց նորից կրկնեմ՝ գործողությունը ռուսական է, գործողությունը՝ խաղաղապահ է, գործողությունն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ»,-ընդգծել է նա:
Աղբյուրը՝ aysor.am/am

Այս խորագրի վերջին նյութերը