Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը՝ ինչո՞ւ․ սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը
Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը՝ ինչո՞ւ ...
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...
Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը:
Պահանջ կա՝ խոսեք ու պարզ ու ոչ կիսատ-պռատ:
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ո՞ւմ հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը՝ ժողովուրդը:
Դեռ սպասում եմ հստակ, առանց որևէ մեկին մեղադրելու, այլ հստակ բացատրություն՝ քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին, չպառակտվե՛ք, մենք իրավունք չունենք պարտվելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը՝ ինչո՞ւ․ սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը