Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ երկրի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ քննարկում էր ունեցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,-ասել է նա:
Լավրովն ու Չավուշօղլուն բանակցություններ են վարել

Աղբյուրը՝ tert.am