Քաղաքական

10.11.2020 10:17


Ցուցարարներն այսօր կառավարությունում փորձել են ծեծի ենթարկել ոստիկանապետին

Ցուցարարներն այսօր կառավարությունում փորձել են ծեծի ենթարկել ոստիկանապետին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել կառավարությունում:

Կայքին հայտնի է դարձել, որ երբ մի խումբ ցուցարարներ մտել են Կառավարության շենք, այնտեղ անկյուն են մտցրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ու փորձել ծեծի ենթարկել նրան:

Կայքը գրում է, որ վերջինս ցուցարարներին բացատրել է, թե իր ինքնազգացողությունը վատ է, սրտի խնդիրներ ունի, իսկ ոստիկանապետին էլ ջարդարարներից ազատել են երկու կին պատգամավոր՝ ԲՀԿ-ական Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԱԱԾ շենքի դիմաց այս կին պատգամավորներին քաշքշում էին հենց այն ոստիկանները, որոնք այսօր կառավարությունում մենակ թողեցին ոստիկանապետին:

Այս խորագրի վերջին նյութերը