ՌԴ-ն մոտ 2 հազար խաղաղապահներ է ուղարկում ԼՂ (տեսանյութ)
Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1 960 խաղաղապահ եւ 470 միավոր տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1 960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա»,-ասել են գերատեսչությունում:
ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ Ուլյանովսկի օդանավակայանից խաղաղապահներին տեղափոխում են Իլ-76 ինքնաթիռներով: Զորակազմի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:
Ինչպես նշել են գերատեսչությունում, ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտ քաղաքի շրջանում։