Կարծիք

10.11.2020 03:57


Ինձ համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ Է ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ստորագրումը

Ինձ համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ Է ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ստորագրումը
Սիրելի ընկերներ,
Ես լռել եմ այսքան օր: Լռել եմ դժվարությամբ: Լուռ կամավորագրվել եմ և սպասել եմ զինկոմիսարիատի հրամանին: Լուռ կատարել եմ աշխատանքս: Դուք լուռ չէիք: Դուք միշտ փնտրում էիք դավաճանների, չգիտեմ ինչերի, պաթոսը ամեն կերպ գերակայում էիք: Այսօր ամենածանր պահերին Ձեզանից շատերը ֆլեշմոբ էին անում: Երկու տարվա մեջ քաղաքական հայտարարություն չեմ արել, բացառապես խոսել եմ որպես իրավաբան, բայց այդ ընթացքում ամեն ինչ նկատել եմ` սևեր-սպիտակներ...: Հիմա կարճ. Որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայաստանի ծառա, ինձ համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ Է ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ստորագրումը..մարմինս դողում է այն մտքից, թե ինչ է կատարվում..իմ սերունդը, իմ շրջապատը այսպիսինը չէ..
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը