Քաղաքական

10.11.2020 03:38


Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը

Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը

Կրեմլի կայքում ներկայացված է հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որով հայտարարվում է նոյեմբերի 10-ին մոսկովյան ժամանակով 00։00-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։

«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղաաբաղի շփման գծի երկայնքով և այն միջանցքի երկայնքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ տեղակայվում են ՌԴ խաղաղապահներ։

Ներքին տեղահանվածներն և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, պահվող այլ անձանց և զոհերի մարմինների փոխանակում։

Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այդ թվում ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ։

Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորման համար հիմնված արդարության, հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի վրա»,-նշված է հայտարարությունում։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը