Ղարաբաղի հարցով նոր պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան ռուսական ուղղաթիռի խոցումը. Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հարցով նոր պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան ռուսական ուղղաթիռի խոցումը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ՊՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,-ասվում է ՊՀ հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am