Ստորագրեց, 7 շրջանները տվեց, Շուշին տողատակով տվեց
Ստորագրեց։
7 շրջանները տվեց:
Շուշին տողատակով տվեց:
Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։
Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։
Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։
44 օր բանակը հերոսաբար կռվում էր: Նիկոլն ու ոհմակը խաբում էին ժողովրդին, մոլորեցնում էին «հաղթանակի» մասին լուրերով, որպեսզի անեին սա:
Փառահեղ հաղթանակից ծնկաչոք պարտություն՝ ընդամենը 2.5 տարում։
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ...
***
Ստորագրեց… չհասցրեցինք։ Գաղտնի բոլորից, խաբեց մինչև վերջ։
Անմեղսունակ վիժվածքը գողացավ մեր անցյալը, ապականեց ներկան, որբացրեց հազարավոր երեխաների, որդեկորույս դարձրեց հազարավոր ծնողների, առոչինչ դարձրեց մեր հաղթանակը, լափեց մեր ապագան…
Ստորագրեց...
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ...
***
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար։ Փաստաթուղթ, որը կոտրելու է պետության ողնաշարը, զրոյացնելու է մեր ժողովրդի 30 տարվա սխրանքներն ու ձեռքբերումները։
Պատերազմի մեկնարկի պահից պետական դավաճանների այս խմբակը ժողովրդից իրականությունը թաքցնելով, սուտ և անհիմն լուրերով մարդկանց զգոնությունը բթացնելով՝ երկիրը հասցրեց այս աղետալի հանգրվանին։ Արդյունքում ունենք հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, անտուն մնացած ու անտերության մատնված փախստականներ և անդառնալի տարածքային կորուստներ։
Անցած 2.5 տարիներին բոլոր հնարավոր միջոցներով փորձել եմ բացատրել և փաստերով հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ դարձրած արտաքին ուժերը մեծ աղետ են նախապատրաստում Արցախի և հայ ժողովրդի համար։Բայց դուք, սիրելի՛ ժողովուրդ, համառորեն չէիք ուզում լսել իրականությունը։
Սոցիալական խնդիրներից ու անարդարությունից հոգնած, գործակալական ցանցի մանիպուլյացիաների ու հին իշխանության սխալների ու նորերից ամբոխահաճո ստերի պատճառով կուրացած և խլացած՝ դուք չէիք ուզում ո’չ տեսնել և ո’չ լսել։ Արդյունքում սուտը հաղթեց ճշմարտությանը, տգիտությունը հաղթեց բանականությանը, իսկ «ֆեյսբուքաՀայաստանը» հաղթեց իրական հայրենիքին։
Ես չեմ դիմում Նիկոլին և նրա դավաճանների խմբակին։ Նրանք պատրաստ են ամեն ինչի։ Նրանք բերվեցին իշխանության այս օրվա և այս փաստաթուղթը ստորագրելու համար։
Ես դիմում եմ բոլոր հայերին, որոնց սիրտը ցավում է հայրենիքի համար, դիմում եմ նրանց, ովքեր 1991-ից ի վեր Արցախում թողել են իրենց արյունը, ծնողներին ու երեխաներին, նրանց, ովքեր այսօր էլ առյուծի պես կռվում են իրենց երեխաների ապագայի համար, պահանջեք, որ գոնե մեկ անգամ այս աթոռապաշտ անմեղսունակը հրապարակի թե ինչ է խոստացել ստորագրել Հայաստանի ու հայ ժողովրդի անունից։
Առավել ևս, որ խոստացել էր, թե Արցախին վերաբերող ցանկացած որոշում կայացնելու է հրապարակավ՝ ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո։
Մարդիկ պետք է իմանան ինչ փաստաթուղթ է այժմ նախապատրաստվում։
Ստորագրեց, 7 շրջանները տվեց, Շուշին տողատակով տվեց