Հայաստանն ամեն կերպ կաջակցի ուղղաթիռի հետ կապված դեպքի հետաքննությանը. ՀՀ ՊՆ
Հայկական կողմն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ռուսական կողմին՝ ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի կործանման հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյան ուղեկցությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտակայքում գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտակայքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթահրթիռային կայանքից:
Զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը վիրավորվել է։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն արդեն հայտարարել է, որ պարզում են, թե որ երկրին է պատկանում ռուսական ուղղաթիռին հարված հասցրած զենիթահրթիռային կայանքը։
Ինչպես նշել է Ստեփանյանը, հայկական կողմը բոլոր տեղեկատվական և փորձագիտական ռեսուրսներով կաջակցի ողբերգության բոլոր հանգամանքները պարզելուն: