Քաղաքական

09.11.2020 21:51


Ադրբեջանը խոստովանել է իր զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ այն որակելով «պատահականություն»

Ադրբեջանը խոստովանել է իր զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ այն որակելով «պատահականություն»

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում է Արմենպրեսը:

Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատաստ է փոխհատուցում տրամադրել:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ՊՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից:

Այս խորագրի վերջին նյութերը