Քաղաքական

09.11.2020 20:55


Արծրուն Հովհաննիսյանն ունեցել է ճնշման տատանումներ․ այժմ հետազոտություն է անցնում

Արծրուն Հովհաննիսյանն ունեցել է ճնշման տատանումներ․ այժմ հետազոտություն է անցնում

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,-ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

Այս խորագրի վերջին նյութերը