ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման լուրը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նշվում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության:
«Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով ըստ նախնական տվյալների կա 2 զոհ:
Ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռը խոցվել է երկուշաբթի՝ մարտական գոտուց դուրս գտնվող Հայաստանի օդային տարածքում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ մարտական գոտուց դուրս»,-ասել է նա:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկու ռուս զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։
Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատաստ է փոխհատուցում տրամադրել: