Աշխարհ

09.11.2020 14:01


Միշուստինը Պետդումային առաջարկել է փոխվարչապետի պաշտոնում նշանակել Ալեքսանդր Նովակին

Միշուստինը Պետդումային առաջարկել է փոխվարչապետի պաշտոնում նշանակել Ալեքսանդր Նովակին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումային առաջարկել է փոխվարչապետի պաշտոնում նշանակել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին, հայտնում է ТАСС-ը:

Այդ մասին նա հայտնել է իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ: Միշուստինը նաև առաջարկել է էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակել «Աերոֆլոտ»-ի ղեկավար Վիտալի Սավելևին: ՌԴ վարչապետը նաև առաջարկել է նոր թեկնածութուններ տրանսպորտի, շինարարության և բնապահպանության նախարարների պաշտոնի համար:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի հրամանով վերոհիշյալ նախարարներն ազատվել էին պաշտոնից: Այսօր ստորագրված մեկ այլ հրամանով ՌԴ փոխվարչապետերի թիվը 9-ից դարձել է 10: Նշենք, որ առաջին անգամ նախարարները կնշանակվեն նոր օրենքի համաձայն՝ նրանց թեկնածությունը կհաստատի Պետդուման:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը